կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-16 10:53
Քաղաքական

Արգենտինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ստեղծվել

Արգենտինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ստեղծվել

Սեպտեմբերի 12-ին Արգենտինայի խորհրդարանում  Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի պատգամավորական տան միջեւ ձեւավորվել է Բարեկամության խումբ։

 

Խմբի ներկայացման արարողությանը ներկա են եղել արտաքին հարաբերությունների եւ կրոնի հանձնախմբի նախագահ Կիժերմո Գարմոնան եւ բարեկամության խմբերի համադրող Սանտրա Գապաժերոն, ինչպես նաեւ այլ պատգամավորներ, կառավարական պաշտոնյաներ եւ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի անդամներ։

 

Կիժերմո Գարմոնան կարեւորել է Արգենտինայում հայ համայնքի դերը` նշելով նաեւ Հայոց ցեղասպանության նկատմամբ երկրի հստակ դիրքորոշումը, որի դրսեւորումներից է, ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, ապրիլի 24-ը «Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր» հռչակող օրենքը։