|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:
Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք: Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից (ցանկը՝ ՊԵԿ կայքում):
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։