|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր հայտարարությունից:
Նրա խոսքով՝ այս «սխալ քայլը» կխանգարի երկկողմ հարաբերություններին: Ընդ որում՝ նա Միացյալ Նահանգներին խորհուրդ է տվել «հայելու մեջ նայել», հայտնում է Reuters-ը: «Եթե դուք խոսում եք ցեղասպանության մասին, ապա նայեք հայելու մեջ եւ գնահատեք ինքներդ ձեզ»,- նշել է նա:
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ ակնկալում է «նոր դուռ բացել» հարաբերություններում եւ հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բայդենի հետ քննարկել բոլոր պայմանավորվածությունները: