կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-19 11:11
Քաղաքական

Իշխանությունների դիսկուրսն իր լսարանի հանդեպ ազնիվ չէ. գործարար

Իշխանությունների դիսկուրսն իր լսարանի հանդեպ ազնիվ չէ. գործարար

Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խնդիրն իշխանության առաջարկած դիսկուրսն է:
 
Չնայած ես հումանիտար եմ, բայց կարծում եմ տրամաբանության վրա շեշտադրում անելն իմ ուժեղ կողմերից է: Եկեք տրամաբանորեն նայենք:
Հեղափոխությունից հետո իշխանությունը դիսկուրս առաջարկեց տնտեսական հեղափոխության մասին: Թե բա հիմա սկսվում է տնտեսական հեղափոխությունը: Հետագայում շատ արագ մոռացվեց էդ քարոզչական թեզը, քանի որ գործն այլ բան էր հուշում, քան քարոզչությունը:
Հեղափոխության ընթացքի ու հետագա ամիսների հիմնական դիակուրսը «նախկին հանցագործների» դատապարտման խոստումն էր: Մի քանի քարոզչական պրոցեսից բացի պրակտիկորեն ոչինչ չիրականացվեց: Էս «նախկիններին դատելու» քարոզչական թեզը շատ լավ է աշխատում, դրա համար սպասվող ընտրությունների համար նորից մտցրել են շրջանառության մեջ:
 
Քարոզչական կարևոր թեզ էր նախկին կոռուպցիոն կադրերի փոխանակումը երիտասարդներով: Արդյունքում գրեթե ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա երկար չմնաց իր պաշտոնին, քանի որ ամեն ինչ պռավալ տվեցին ու արդյունավետությունն ավելի վատ էր, քան նախկին կոռուպցիոներների ժամանակ էր:
 
Ցուցակը կարելի է շարունակել, դուք էլ կարող եք ավելացնել, բայց իմ համար ամենամեծ խնդիրն Արցախի թեմայով դիսկուրսի փոփոխությունն էր:
 
Պատերազմից առաջ ու ընթացքում «Արցախը Հայաստան է և վերջ», «Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են Ցեղասպանությունը», «Մենք տեր ենք մեր հայրենիքին», «սա մեր Ավարայրն է» ու հանկարծ պատերազմից հետո լռություն կամ ավելի վատ՝ արդարացումների փորձեր, որ Արցախը մեկա մեր հայրենիքը չէր, Քարվաճառը հայկական չի, Շուշին դժգույն էր և այլն:
 
Եթե Քարվաճառը Հայաստան չի կամ Շուշին պետք չի, պատերազմի ընթացքում ինչու՞ էիք այդ նույն հայրենիքը պահելու կոչեր անում, իսկ հիմա էլ մեծ ակցիա է սկսվել, «դժգույն Շուշին» ձեր կոչերով պաշտպանելու գնացած ու զոհված տղաների գերեզմաններին ծաղիկներ դնելու միջոցառումների տեսքով:
 
Ուր կորան Թուրքիայի ու Ադրբեջանի թեմայով քարոզչական թեզերը, թե նրանք Ցեղասպանությունն են շարունակում, հիմա վե՞րջ, էլ չե՞ն շարունակում, մի քանի ամսում փոխվեցի՞ն:
 
Եթե զուտ տրամաբանորեն նայենք, խնդիրը իշխանությունների առաջարկած դիսկուրսն է, որն իր լսարանի նկատմամբ ազնիվ չէ: Բայց մենք գիտենք, որ քարոզչությունը հիմնականում հաղթում է տրամաբանությունը, ընենց որ, այդ հարցում էլ ես առանձնապես փոփոխությունների հույսեր չունեմ, քանի դեռ չկա այլ՝ ավելի ուժեղ ու ազնիվ քարոզչություն»: