Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը շարունակում է ստուգումները «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում՝ «բաղնիքի ոսկու շուկայում». գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ»,- ընկերությունում կատարված ստուգումների արդյունքներից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել նշված տեսչության պետ Լեւոն Խալիկյանը։
Անդրադառնալով հայտնաբերված խախտումներին՝ նա նշել է. «Չասեմ ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ եւ բավականին լուրջ խախտումներ։ Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձեւով են աշխատում»։
«Ժողովուրդ»-ը Խալիկյանից տեղեկացել է նաեւ, որ «Վաղարշ եւ որդիներ» ընկերությունն ունի լիցենզիա եւ զբաղվում է հարգորոշմամբ ու հարգադրոշմմամբ։ Այստեղ նույնպես ստուգումներ են իրականացվում։ Թերեւս, սպասվում են ամանորյա «խոշոր տուգանքներ»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում: