Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է հայերի հանդեպ ադրբեջանական թշնամանքն ու ցեղասպանական նկրտումներն ապացուցող հերթական փաստ։ Այս ֆոնին, նա դիմել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին՝ հայտարարելով, որ նրա հայտարարություններում ազնվության կաթիլ անգամ չկա։
Ադրբեջանում անցկացված հարցման հեղինակը հետաքրքրվել էր, թե Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց հետո Արցախի տարածքում հայ երեխայի հանդիպելու դեպքում ինչ կանեն ադրբեջանցիները։ Հարցման մասնակիցների 17 տոկոսը հայտարարել է, որ մանկահասակ երեխային գերության կվաճառի, իսկ 22 տոկոսը ցուցադրել է մարդակեր ադրբեջանցու իրական դեմքը՝ հայտարարելով, որ երեխային կացնով մասերի կբաժանի ու կկերակրի շներին։
«Ասում եք՝ մարդասիրական օգնություն՝ Աղդամից Ստեփանակերտի՞ն։ Նայեք այս նկարին, հետո՝ խոսեք։ Դուք ազնիվ չեք, անգամ մի փոքր էլ ազնիվ չեք»,- գրել է Գեղամ Ստեփանյանը՝ հայտարարելով, որ այդ երկրի հասարակությունն ամբողջությամբ տոգորված է հայերի նկատմամբ ատելությամբ։