Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանը հայտատարել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորման սառեցման մասին՝ փաստացի խախտելով Կազմակերպության կանոնադրության 9-րդ կետով նախատեսված անդամ-երկրների ֆինանսական պարտավորությունները: Այս մասին գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը:
«Միաժամանակ, ինչպես հայտնում են մոսկովյան հավաստի աղբյուրները, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում:
Այս օքսյումորոնը հասկանալու համար նշենք, որ ՀԱՊԿ-ի բյուջեն միշտ կրել է ու շարունակում է կրել խիստ սիմվոլիկ բնույթ: Վերջին տարիներին այն տատանվել է 450-500 մլն ռուբլու սահմաններում (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար):
Երևանի կողմից Ֆինանսավորման դադարեցումը կազմակերպության համար որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում: Դա շատ լավ հասկանում են և ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, և Կրեմլում, և այլ անդամ-երկրներում: Այստեղից էլ՝ չափազանց հանդուրժող ու զուսպ արձագանքները:
Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում: Ընդամենը»,- գրել է նա: