|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Թուրք զինծառայող է զոհվել Իրաքի հյուսիսում գտնվող՝ (Թուրքիայի) հանրապետության զինված ուժերի ռազմաբազայի գնդակոծման արդյունքում. հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ իրաքյան անվտանգության աղբյուրները հայտնել էին, որ Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական ճամբարը հրթիռակոծության է ենթարկվել, հարված է հասցվել նաև Էրբիլ քաղաքի օդանավակայանին:
«Այսօր հրթիռային հարձակում է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող «Բաշիք» ռազմաբազայի վրա: Արձակված երեք հրթիռներից մեկը հարվածել է բազայի տարածքին, իսկ մյուս երկուսը՝ գյուղին: Հարձակման արդյունքում մեր մարտական ընկերը սպանվել է, իսկ գյուղում մի երեխա՝ վիրավորվել»,- նշել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը:
Նշվում է, որ թուրքական հարվածային անօդաչու սարքեր են ուղարկվել այն տարածք, որտեղից իրականացվել է գնդակոծությունը: