|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
PKK/YPG-ի զինյալները (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) Սիրիայի հյուսիսում հարձակվել են թուրքական զինուժի վրա: Երկու զինծառայող է զոհվել, երեք զինյալ ոչնչացվել է: Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ նախարարության՝ ահաբեկիչները կրակ են բացել ռազմաբազաներից մեկի ուղղությամբ՝ կիրառելով հակատանկային զենք:
Նախարարությունը հավելել է, որ թուրքական զինուժը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանում «ահաբեկիչների» դիրքերին:
Նշենք, որ ՔԱԿ–ը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։