|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պարտիզանների լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում հետ մղելով հակառակորդին՝ ոչնչացվել է 26 թուրք զինվորական, այդ թվում՝ երկու սպա։ Քուրդ մարտիկները զենք ու զինտեխնիկա են առգրավել։ Այս մասին հայտնում է քրդական Fırat գործակալությունը:
Երեքշաբթի Քուրդիստանի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը (HPG) համակարգված ռազմական գործողություններ են իրականացրել թուրքական օկուպացիոն ուժերի դեմ Իրաքի հյուսիսային Զապ շրջանում:
HPG մամուլի կենտրոնի` չորեքշաբթի հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ոչնչացվել է հակառակորդի 26 զինծառայող, այդ թվում՝ երկու սպա։ Կռիվների ընթացքում մարտիկները գրավել են բազմաթիվ զինատեսակներ։ Նահանջի ժամանակ բախումներում զոհվել է քուրդ պարտիզաններից մեկը՝ Մահիր Մազլումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ից Թուրքիան վերսկսել է իր օկուպացիոն ռազմական գործողությունները Իրաքի հյուսիսում: