|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վերջին տարիներին շատերն են նկատել, որ Երևանում քանդվում են նոր ասֆալտը և նորից ասֆալտապատում է իրականացվում: Ընդ որում նոր ասֆալտը առավել կարճ կյանք է ունենում, քան տարիներ առաջ արված:
ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով ապրիլի 7-ին տեխնիկական վերահսկողության մասնագետ Նարեկ Բունիաթյանը, ով մտերիմ հարաբերություներ է ունեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարաության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի հետ: Նա որպես սրտացավ երևանցի և Հարությունյանի մտերիմ՝ խոհուրդ է տալիս, որպեսզի ասֆալտի որակը բարձրացվի և անհրաժեշտ քանակության բիտում լցվի, որպեսզի կարճ կյանք չունենա արված գործը:
Նարեկ Բունիաթյանի խորհուրդը ամենևին դուր չի եկել Գրիգոր Հարությունյանին: Նույն օրը նա իր մոտ է հրավիրում Բունիաթյանին և մի քանի հոգով դաժան ծեծի են ենթարկում վերջինիս: Հարությունյանը ծեծվողին բարկացած տեղեկացնում է, որ ինքը Փաշինյանի մտերիմն է և իր պես ոչնչությունները իրավունք չունեն իրեն ճանապարհ ցույց տալ: