Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկրորդ անգամ ԱԺ դահլիճում ազդեցության գործակալ լինելու մասին թեզեր են առաջ տարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեցին Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ:
Արշակյանն ասաց. «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին զգուշացնել, որ մարդուն փորձել պիտակավորել, հեղափոխության կամ որեւէ այլ ժամանակաշրջանում որեւէ երկրում գտնվելը բերել-կապել ազդեցության գործակալ լինելու հետ, դա նույնն է, որ որեւէ մեկին, ազգանունից ելնելով, կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ՝ ձեր շուրջը նայել, եւ ազգանունների մեջ կարող է կասկածելի ազգանուններ հայտնաբերեք: Բայց նաեւ խորհուրդ չեմ տա, որովհետեւ դա սխալ գործելաոճ է»:
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ընդհատեց եւ ասաց. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր Ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյանին: Ինձ թվում է՝ Դուք լավ չեք հասկանում, Ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացե՛ք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:
Տեղից մեկն ասաց. «Չես կարա», ինչին Ռուբինյանը բղավելով արձագանքեց. «Տիրություն արեք, կարամ»:
Նա տեղից թափով վեր կացավ, իջավ ներքեւ, իրավիճակը լարվեց: Քիչ անց նա վերադարձավ իր տեղը եւ կոչ արեց բոլորին. «Նստեք տեղներդ: Պարո՛ն Արշակյան, շարունակե՛ք»:
Քանի որ կրքերը չէին հանդարտվում, Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց՝ նշելով, որ նիստը կվերսկսեն մեծ ընդմիջումից հետո: