կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 10:30
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի վարչության պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա մահացել է

Երևանի քաղաքապետարանի վարչության պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա մահացել է

Սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում. հայտնում է shamshyan.com-ը:

«Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Այս պահին նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: 

Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, իսկ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են ընտրել՝ «գլուխներն ավազի մեջ խրած, հետեւները դայաղ արած չգիտես՝ որտեղ», հայտարարում են, թե վերգետնյա անցումներ կկառուցվեն, սակայն մինչ նրանք գործի կանցնեն, հերթական դեպքն է տեղի ունենում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եդոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում` որպես Առևտրի վարչության պետ: Վրաերթից կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայով»,- կարդում ենք կայքում:

Մանրամասն` սկզբնաղբյուրում