|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ օրերս հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը։ Վերջինս ամանորի տոների առթիվ արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը՝ ճշտել չհաջողվեց։ Ըստ որոշ շշուկների, նա ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։ Երեկ տեղեկացանք նաև, որ Գ.Հակոբյանի փոխարեն եկամուտների հաշվաոման և գանձման վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։