Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
«Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ձգտում է սիրիական և արցախյան սցենարն «արտահանել» նաև Ուկրաինա: Սակայն այս դեպքում դա նշանակում է անմիջական բախում ՌԴ-ի հետ: Դոնբասը Ռուսաստանի համար Արցախը կամ առավել ևս Սիրիան ու Լիբիան չէ, այն անմիջական իր սահմաններն է:
ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում անպաշտպան թողնել Դոնբասի բնակիչներին: Մյուս կողմից էլ պարզ է, որ այստեղ ուկրաինական և թուրքական ուժերի հաջողության դեպքում հաջորդ թիրախները լինելու են Ղրիմը և Ռուսաստանի կովկասյան հատվածը:
Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում միանշանակ մեծանալու են նաև ռիսկերը Արցախում և Սյունիքի հարակից հատվածներում: Այս իրավիճակում առավել են կարևորվում ռուս-հայկական զինված ուժերի համատեղ զորախմբի ձևավորումը և հայկական բանակի սպառազինության արագ վերականգնումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: