|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջև։
Զրույցի թեմաներից մեկը եղել է Արցախում խաղաղության և կայունության ապահովումը. հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը։
Կողմերը քննարկել են նաև քաղաքական իրավիճակը և Աֆղանստանին մարդասիրական օգնությունը, Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա տարածքը ահաբեկչությունից մաքրելը, Լիբիայի քաղաքական գործընթացն ու ընտրությունները, Ուկրաինայի արևելյան զարգացումները, լեհ-բելառուսական սահմանին միգրանտների խնդիրը և Արևելյան Միջերկրական ծովը։