կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 17:55
Աշխարհ

Ռուսաստանն Ուկրաինայում իրականացնում է ղարաբաղյան սցենարը

Ռուսաստանն Ուկրաինայում իրականացնում է ղարաբաղյան սցենարը

«Եթե բանակցող կողմերը ձախողեն, և Ուկրաինայի պառակտման պլանը իրագործվի, Արևելքի շահերը կկառավարի Պուտինը, այլ ոչ թե Յանուկովիչը»,- գրում է ուկրաինացի լրագրող Վիտալի Պորտնիկովը «Ոչ թե գազ, այլ կառավարվող հակամարտություն. ինչո՞ւ է Ռուսաստանին ձեռնտու ճգնաժամը Ուկրաինայում» հոդվածում:

 

Հոդվածը մասնակի կրճատումներով՝ ստորև:

 

«Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե Ռուսաստանն իշխում է հետխորհրդային տարածքում էներգետիկ զենքի շնորհիվ, մոռանում են, որ նավթը կամ գազը ընդամենը գործիքներից մեկն են: Ավելի հզոր զենք է հակամարտությունը հարևան պետություններում: Նման հակամարտությունների շնորհիվ իսկապես կարելի է լուծել սեփական խնդիրները, առանց գազի գնի բարձրացման կամ տվյալ պետության (որտեղ ցանկանում ես իշխել) ղեկավարի  վրա կոմպրոմատներ հավաքելու վրա ժամանակ ծախսելու:

 

Հիշենք, որ ԽՍՀՄ-ում ապակայունացումը սկսվեց Լեռնային Ղարաբաղից: Անցել է արդեն երեք տասնամյակ, սակայն հենց ԼՂ հակամարտության շնորհիվ Մոսկվան կարողացավ ստիպել Սարգսյանին հրաժարվել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից և անդամակցել ՄՄ-ին:

 

Ուկրաինային Ռուսաստանը չկարողացավ նույն իրավիճակի մեջ գցել: Եվ ահա հիմա, հասկանալով, որ գազը բավական չէ իշխելու համար, Ռուսաստանն անցել է այլ ծրագրի իրականացման: Եթե Յանուկովիչը գազի` նման բարձր գնի դեպքում իրեն թույլ տվեց ԵՄ-ի հետ բանակցություններ վարել, ապա ո՞վ կարող է երաշխավորել, որ Ուկրաինան չի վերադառնա ԵՄ-ի գիրկը ֆինանսական ճգնաժամը հաղթահարելուց հետո:

 

Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանին նոր զենք է հարկավոր՝ տարածաշրջանային պառակտման զենքը: Եվ հենց այդ պատճառով են օրեր շարունակ Գրուշեւսկու փողոցում շարունակվում արյունալի բախումները, հենց այդ նպատակով են Կիև ժամանել ՀԴԲ-ի աշխատակիցներ, քաղաքական տեխնոլոգներ և փիարշչիկներ»:

 

Աղբյուրը՝ այստեղ: