Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Արցախում Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), կարծես զգալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը, խոսել էր հայկական խնդիրներից: Նա կարեւորել էր Հայաստանի հզորացումը, որպեսզի հայկական հիմնախնդիրներն առավել լսելի դառնան: Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձեւաչափի կարեւորությունից խոսել ենք արդեն… Անառարկելի է՝ միասնությունը տարածաշրջանի երկրների համար այլընտրանք չունի:
Անկարան պարզելու խնդիրների ունի նաեւ ԵՄ երկրների հետ: Ֆրանսիան արդեն պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ՝ Սիրիա ներխուժելու համար: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ եւս հսկայական աշխատանքներ են արվել ու չի բացառվում, որ մի շարք եվրոպական երկրներ, անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից, իրենք կնախաձեռնեն միջազգային օրակարգ՝ Սիրիայի քրդերին պաշտպանելու, Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Անկարայի առջեւ դնելու առումով:
Ճիշտ կլինի, որ մեր արտաքին խնդիրներին արձագանքեն նաեւ ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնությունները (որոշները դիմելով նաեւ իրենց մայր երկրներին), ի վերջո, հակամարտությունը որեւէ կերպ բոլորին է առնչվում: Եղան եզդի զինվորներ, որ իրենց լավագույնս դրսեւորեցին նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ:
Այսպես կողք կողքի կռվում էին նաեւ Սիրիայի եւ Իրաքի ազատագրության համար արաբները, քրդերը, եզդիները, հայերը, ալեւիները, ասորիները եւ այլք՝ ընդդեմ իսլամական ծայրահեղականների, որ փորձում էին ստեղծել «Իսլամական պետություն» այլ երկրների տարածքը զավթելով:
Սա շատ նման է մեր պատմության այն հատվածին, երբ թուրքերը զավթեցին հայկական հողերը, ցեղասպանեցին բնիկներին եւ ստեղծեցին մեր տարածաշրջանում երբեւէ չգոյ թուրքական ու ադրբեջանական պետությունները: Այսօր արաբներն ու քրդերը միշտ են այդ օրինակը բերում, հատկապես 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետ կապված:
Պատմությունը կարող է կրկնվել, ուստի վերոհիշյալ բոլոր ազգերը այսօր թուրք-սիրիական հակամարտության ընթացքում կանգնած են Սիրիայի կողքին եւ պետք է փորձեն կանխել պատմության կրկնությունը: Որովհետեւ կրկնությունը պակաս ցավոտ չի լինում…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։