|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Արցախյան պատերազմը վեր հանեց բազմաթիվ խնդիրներ, որոնք առկա էին հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Անհրաժեշտություն առաջացավ հետպատերազմյան նոր իրողությունների ներքո վերանայել պետության պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իրականացվող գործողությունները կանոնակարգող իրավական նորմերը:
Պետական անվտանգության ապահովման բնագավառում ներառվում է նաև քաղաքացիական պաշտպանությունը: Վերջին տարիներին կատարված փոփոխությունների արդյունքում տեղի է ունեցել կարգավորվող ոլորտի խնդիրների և գործընթացների ընդլայնումը: Ոլորտի բարելավումը պահանջում է օրենսդրական դաշտի արմատական փոփոխություններ, և այդ նպատակով էլ լիազոր մարմինը՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, մշակել ու հանրային քննարկման է դրել ամբողջությամբ խմբագրված նոր «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: