կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-08 10:06
Հասարակություն

Վ. Էլիբեկյանը հեռացել է Փաշինյանի հետ հանդիպման վայրից՝ հասկանալով, թե ինչ է կատարվում

Վ. Էլիբեկյանը հեռացել է Փաշինյանի հետ հանդիպման վայրից՝ հասկանալով, թե ինչ է կատարվում

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինձ հետ կապվեց իմ հրապարակած «ամոթի ցուցակի» 11-րդ համարը՝ Վիգեն Էլիբեկյանը։
 
Պարզվեց՝ պարոն Էլիբեկյանը հանդիպմանը եղել է մոտ 30-40 րոպե ու հեռացել է՝ հասկանալով, թե ինչ է այնտեղ կատարվում։
 
Ես կարծում եմ՝ առհասարակ չարժեր, որ պարոն Էլիբեկյանը կամ արժանապատվություն ունեցող ցանկացած այլ հայ մասնակցեր այդ հանդիպմանը, և պարոն Էլիբեկյանն էլ կիսում է այդ մոտեցումը։
Պարոն Էլիբեկյանը համակարծիք է նաև «Առանց Նիկոլ Հայաստան» նպատակին»։
 
Հիշեցնենք, որ նախօրեին Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտվել Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցների՝ վաղօրոք կազմված ամբողջական ցուցակը։․