|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Առավոտյան ժամը 4-ի դրությամբ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ավտոբուսի պայթյունից տուժած ևս մեկ քաղաքացի: Ըստ նախնական տվյալների` 62-ամյա կինը ինքնուրույն հեռացել էր պատահարի վայրից, սակայն հետագայում նրա ինքնազգացողությունը վատացել է: Նա հիվադանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Մանրամասները ճշտվում են իրավապահ մարմինների կողմից: Նշենք, որ մյուս 6 տուժածների առողջական վիճակը գտնվում է մասնագետների և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում, ով այս պահին ևս հիվանդանոցում է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: