Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում` Աշտարակի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչ Արթուր Կիրակոսյանի վարած Toyota մակնիշի 10 QO 800 համարանիշի և BMW մակնիշի 35 ԼP 763 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների` բախման հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածները նույն վաշտի հետաքննիչ Էդգար Ավդալյանին ասում էին, որ BMW -ի վարորդը վթարից հետո տուն է գնացել: Ըստ հավաքվածների տեղեկությունների` վարորդը եղել է միջին տարիքի տղամարդ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` BMW-ն հաշվառված է Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 29-ամյա Արամայիս Ստեփանյանի անվամբ: Իսկ դեպքի վայր ժամանած մի երիտասարդ համոզում էր Toyota -ի վարորդին, թե` «Արի գայի աշխատողներին մի ասա, որ ով է եղել ռույլին. Մենք սաղ հարցերը կլուծենք», սակայն Toyota -ի վարորդը հրաժարվեց նրա առաջարկից, ասելով` «Թող հետաքննությունը պարզի BMW -ի վարորդի ինքնությունը և վթարի մեղավորին»: Ըստ տեղեկությունների` մեղավորը BMW -ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota -ին:
Մանրամասները` այստեղ: