|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով:
«ՔԿ-ն որոշել է, որ Մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող բարձրաստիճան պաշտոնյաները իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել:
Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով վերոհիշյալ 3 անձինք ճանաչվել էին տուժող՝ հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու դեպքի առթիվ, չի կարճվել և քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2018-ին՝ սկանդալային ձայնագրությունից հետո, Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց, թե գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:
Իսկ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը 2020թ. հայտարարեց, թե գործը բացահայտել են: Մինչդեռ հիմա պարզվում է՝ գործը կարճվել է, անգամ ձերբակալվածներ չկան, իսկ Փաշինյանն էլ սովորության համաձայն ստել է արարքի հեղինակների մասով»,- գրում է Mediaport-ը: