կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 13:00
Քաղաքական

Արդարադատության նախարարի սենսացիոն պատասխանը գաղտնալսման մասին

Արդարադատության նախարարի սենսացիոն պատասխանը գաղտնալսման մասին

Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների ներկայությամբ Yerkir.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին խնդրեց իրավական տեսանկյունից մեկնաբանել երկու պատգամավորներին գաղտնալսելու, այնուհետեւ ձայնագրությունը սոցցանցերում տեղադրելու երեւույթը:

 

Թովմասյանը հայտարարեց, որ նախ պետք է պարզել` ով է ձայնագրել եւ սոցցանցերում տեղադրել ձայնագրությունը, այնուհետեւ բառացիորեն հայտարարեց. «Միգուցե եթե այդ մարդիկ իրենց ձայնագրությունը որոշում են հրապարակել, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Պետք է սա պարզել, բայց սա մի խնդիր է, զուտ իրավական: Մյուս կողմից` ես հարցի քաղաքական ասպեկտի վրա պետք է ուշադրությունը դարձնեմ, ինչից հեղինակները փորձում են խոսափել: Ամենամեծ անբարոյականնությունն այն է, որ երբ մարդը բարոյականություն է պահանջում ուրիշից, իսկ ինքը այդպիսին չէ»:

 

Արդարադատության նախարարի կողմից նման հայտարարությունից եւ գնահատականից հետո որքան էլ փորձեցինք հստակեցնել, թե ում է ակնարկում եւ ինչու է նման գնահատական տալիս,  նա կտրականպես հրաժարվեց պատասխանել հարցերին: Ուշագրավ է, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, նախարարը ոչ մի կերպ մեկնաբանություն չէր տալիս, ընդգծում էր, որ արդարադատություն նախարար է, եւ որ իր ցանկացած գնահատական կարող է դիտվել որպես միջամտություն գործին: