կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 14:50
Հասարակություն

Կառավարությունը գաղտնալսման նոր սարքեր է ձեռք բերելու

Կառավարությունը գաղտնալսման նոր սարքեր է ձեռք բերելու

Ի՞նչ գաղտնալսման սարքեր են ձեռք բերվելու, որ ամրագրված է 2014թ. բյուջեում: Կառավարությունը գաղտնալսումնե՞ր է անում. ԱԺ-ում ընթացող`2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ, դիմելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Վաչե Գաբրիելյանին, հետաքրքրվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ տեսանկարահանումն անվտանգությունն ապահովելու համար է: «Ի տարբերություն Ազգային ժողովի շենքի և նախագահական նստավայրի, կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, այստեղ պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր: Մենք չենք ձայնագրում, բայց եթե դուք դրա կարիքը զգում եք, մենք կարող ենք դա քննարկել»,- ասաց նա:

 

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ գաղտնալսման հետ կառավարության աշխատակազմը ոչ մի առնչություն չպետք է ունենա, քանի որ դա անվտանգության ծառայությունների խնդիրն է: «Ի՞նչ է, կառավարությունում վարչության պե՞տն է նստելու ու հետևելու, թե ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ կամ միջանցքներում»,- նշեց պատգամավորը: