Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը Yerkir.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել` նորմալ, թե աննորմալ երեւույթ է, երբ երկու պատգամավորների զրույցը գաղտնալսվում է, հետո` սոցցանցերում տարածվում: Մի բանում, սակայն, պատգամավորը վստահ է. «Պետք ա ճիշտ ապրել, մաքուր մնալ, որ գաղտնալսումից չսարսափել»:
Մեր դիտարկմանը, թե, այդուհանդերձ, արդեն տեղի ունեցած փաստն ինչպե՞ս է գնահատում, Սեդրակյանն արձագանքեց, որ չգիտի, եւ վստահեցրեց, որ իրեն չեն լսում: Հարցին, թե, իրո՞ք, վստահ է, որ իրեն չեն լսում, նա պատասխանեց. «Ինձ թվում ա` չեն լսում, որովհետեւ ես տենց բաներ չեմ անում, լսելու առիթ չեմ տալիս»:
Ի պատասխան դիտարկմանն էլ, թե` ՀՀԿ-ն հայտարարում է, որ գնում է դեպի ապահով Հայաստան, սա՞ է ՀՀԿ-ի ապահոված Հայաստանը, Մհեր Սեդրակյանը նշեց. «Ես չգիտեմ, դուք իմացեք, դուք էլ եք դրդում ապահովին-անապահովին, նենց տարեք ուղղությունը, որ ապահով գնա»:
Պատգամավորը դարձյալ դժգոհեց լրագրողներից եւ հայտարարեց, որ «անտիկվար լրատվություն ունենք, ամեն մեկը մի թանկարժեք իկոնա ա»: Հարցին` եթե Ձեզ հետ էլ նման կերպ վարվեին, գաղտնալսեին Ձեր զրույցը եւ հրապարակեին, վատ չէի՞ք զգա, պատգամավորը պատասխանեց. «Նորմալ ա, ինչ ա եղել որ, կյանք ա, ամեն ինչ էլ պատահում ա»: