|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 21-ի գիշերը Թուրքիայում կատարված լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել է 55 ոստիկան, որոնց թվում՝ նաև անվտանգության շրջանային վարչությունների բաժինների ղեկավարներ: Այս մասին հայտնում CNNturk-ը:
Ոստիկանությունը գործողությունն անցկացրել է Թուրքիայի 25 շրջաններում` երկու փուլով:
Գործողության պատճառը եղել է այն, որ իբր ոստիկանները ապօրինի գաղտնալսել են կառավարության անդամների հեռախոսազրույցները: Ըստ տեղեկությունների` գաղտնալսմամբ զբաղվել են ոստիկանության ներսում գործող «Սելյամ Թաուհիդ» գաղտնի կազմակերպության անդամները:
Ձերբակալվածները կասկածվում են անձնական կյանքի, քննության գաղտնիությունը և անձնական ունեցվածքի անձեռնմխելիությունը խախտելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր և ապացույցներ կեղծելու մեջ: