կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-01 14:36
Տարածաշրջան

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հերքել է Պենտագոնի հայտարարությունները Ս-400-ի փոխարեն «Պատրիոտ» գնելու հնարավորության վերաբերյալ

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հերքել է Պենտագոնի հայտարարությունները Ս-400-ի փոխարեն «Պատրիոտ» գնելու հնարավորության վերաբերյալ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շարունակել է բանավեճը Պենտագոնի հետ: Նա նշել է, որ ԱՄՆ-ը մոլորեցնում է «Պատրիոտ»-ի վերաբերյալ հայտարարություններով, և որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի ձեռք բերումը անհրաժեշտ է`հաշվի առնելով Թուրքիայի համար աճող ռիսկերը և սպառնալիքները:

«Ս-400 ը ազգային խնդիր է, Անկարան կիրառել է իր սուվերեն իրավունքն այս ընտրության հարցում: Այն պնդումները, թե Թուրքիան որոշել է գնել Ս-400, չնայած հանգամանքին, որ վերջին 10 տարվա ընթացքում հնարավորություն է ունեցել գնել «Պատրիոտ», իրականությունը չեն արտացոլում: Մենք պնդում ենք, որ Ս-400-ները կկիրառվեն միայն անհրաժեշտության դեպքում, երբ սպառնալիքներ ի հայտ գան: ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կիրառում են ռուսական համակարգեր`Ս-300-ներ, մենք էլ կարող ենք նույն կերպ կիրառել Ս-400: Մենք Ս-400-ը կկիրառենք ՆԱՏՕ-ի համակարգից անկախ, առանձին: Ս-400-ի պատճառով մի շարք սահմանափակումների կիրառումը, հիմնականում՝ Ֆ-35-ի հարցում, չի համապատասխանում դաշինքի ոգուն»,- ասել է Աքարը: