Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան կոչ է անում Հայաստանին՝ հրաժարվել թշնամական քաղաքականությունից և միանալ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին. Արցախի 75 տոկոսի օկուպացիայի օրվա առթիվ ելույթում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները իբր «դրսևորել են շատ կառուցողական մոտեցում՝ ուղղված ապագա սերունդների համար խաղաղ կյանք ստեղծելուն, և դուռ են բացել դեպի կայունության և համագործակցության վրա հիմնված նոր դարաշրջան»։
«Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով իրենց ներկայիս քաղաքականությունից, կօգտագործեն այս պատմական հնարավորությունը, այդ թվում՝ 3+3 հարթակի՝ մեր առաջարկը»,- ասել է Աքարը։
Նախարարը հավելել է, որ Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, և «սկսվել է նոր պայքար՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար»։
«Այս առումով Շուշիի հռչակագիրը ամուր քայլ է դեպի ապագա: Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարելի կառուցել ատելության և հիշաչարության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքը և նայի դեպի ապագան։ Մեր կողմից մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելու համար»,- ընդգծել է Աքարը։