|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) դիմում կուղարկի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (FIFA)՝ կապված Ռումինիայի հետ խաղում մարզադաշտում Արցախի դրոշը ծածանելու կապակցությամբ: Այս մասին նշել է AFFA-ն ֆեյսբուքյան հայտարարության մեջ:
«AFFA-ն համապատասխան եղանակով դիմում կուղարկի ՖԻՖԱ-ին՝ ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Ռումինիայի միջև հանդիպման ընթացքում մարզադաշտի տրիբունաներում անջատողական ռեժիմի, այսպես կոչված, «դրոշը» կախելու կապակցությամբ», - ասվում է AFFA-ի գրառման մեջ: