կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 03:59
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ծրագրեր է հովանավորում Արցախում

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան ծրագրեր է հովանավորում Արցախում
2012 թվականին ավելի մեծ ֆինանսական աջակցություն կլինի Ղարաբաղի ֆուտբոլի բնագավառին. այդ գումարները հիմնականում կուղղվեն մարզադաշտերի կառուցմանը, երեկ Արցախում հայտարարել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորությամբ անցյալ տարվանից Ստեփանակերտում արհեստական խոտածածկույթով 2 մարզադաշտ է կառուցվում, այժմ ծրագիրն իրականացվում է նաեւ Շուշիում: Տեղեկացնենք, որ հանրապետության գլխավոր` Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտը երկար տարիների ընդմիջումից հետո վերակառուցվել է 2008-ին` արցախյան մեծ հարսանիքի շեմին, սակայն այստեղ ֆուտբոլային խաղեր չեն լինում համարյա: Մինչեւ վերակառուցումն այստեղ անց էին կացվում ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության որոշ խաղեր: Ի դեպ, առաջնությանը մասնակցում էր նաեւ Արցախի հավաքականը: