|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը բողոքի նամակ է հղել UFC- ի նախագահին (Ultimate Fighting Championship)՝ կապված այն բանի հետ, որ այսպես կոչված «Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված չճանաչված ռեժիմի դրոշը» UFC մրցույթում բարձրացրել է հայազգի մարզիկ. այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Լեյլա Աբդուլաևան:
Նամակում, հղում անելով UFC- ի կանոններին, հիշեցնում է, որ թույլատրվում է ցուցադրել միայն միջազգայնորեն ճանաչված պետությունների դրոշները, և պահանջվում է նաև, որ կարգապահական միջոցներ ձեռնարկվեն հայկական ծագում ունեցող մարզիկի նկատմամբ`մրցակցությունը քաղաքականացնելու փորձ կատարելու համար, և, ընդհանուր առմամբ, միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի այդպիսի դեպքեր այլևս չկրկնվեն:
Նշենք, որ խոսքը գնում է «Ոսկե տղա» մականունը ստացած ամերիկահայ 22-ամյա Էդմեն Շահբազյանի մասին, ով համարվում է UFC-ի ծագող աստղերից մեկը, ում հետ մեծ հույսեր է կապում անձամբ UFC-ի ղեկավար Դեյնի Ուայթը։ Էդմենն իր յուրաքանչյուր մրցամարտում բարձրացնում է երկու դրոշ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի, երբեմն էլ Արցախի։