|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանը կարող է ուրանի հարստացման մասին իր որոշումը վերանայել մի քանի ժամվա ընթացքում: Այդ մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը NBC-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Հարցին` չի վախենո՞ւմ Իրանը, որ կրակի հետ է խաղում, Զարիֆն ասել է, որ հենց ԱՄՆ-ն է կրակի հետ խաղում` իրանական միջուկային գործարքից դուրս գալով:
«Մենք ունեինք համաձայնագիր, այն պարտականություններ էր ներառում, եթե կողմերից մեկը սկսում է այն խախտել… Մենք ազատ կարող ենք դադարեցնել գործարքի մասնակի կատարումը»,- ասել է Իրանի արտգործնախարարը` հավելելով, որ, եթե Իրանը ցանկանար միջուկային զենք ստեղծել, ապա կաներ դա, սակայն չի ցանկանում: