Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրամիության հետ 2016 թ. Միգրացիոն համաձայնագրի համաձայն՝ Թուրքիան պետք է վերսկսի այն փախստականների ընդունումը, որոնց ապաստանի հայցերը մերժել է Հունաստանը. ըստ Deutsche Welle-ի` հայտնել է ԵՄ–ի՝ ներքին հարցերով կոմիսար Իլվա Յոհանսոնը հունական Լեսբոս կղզի կատարած այցի ժամանակ։
«Ես հորդորում եմ Թուրքիային` շտապ վերսկսել Հունաստանից միգրանտների ընդունումը»,- ասել է Յոհանսոնը Լեսբոսի ճամբարներ այցելելուց հետո, որտեղ ապրում են ավելի քան 8000 ապաստան հայցողներ:
Հանձնակատարի կոչը հնչել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի` Թուրքիա կատարելիք այցի նախօրեին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ: ԵՄ պաշտոնյաները բանակցություններ կանցկացնեն թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ:
Deutsche Welle-ի տեղեկացմամբ՝ Հունաստանի Լեսբոս, Խիոս, Սամոս, Կոս և Լերոս կղզիների ճամբարներում, ընդհանուր առմամբ, 14000 միգրանտ կա:
Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին միացել է Յոհանսոնին՝ հորդորելով Թուրքիային` ընդունել 1450 միգրանտների, որոնց ապաստանի հայցերը մերժվել են: