|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունական Greek City Times լրատվամիջոցը հայտնում է, որ Հունաստանի մոտ 80 քաղաքացի պատրաստվում են մեկնել Արցախ՝ ռազմաճակատ՝ կռվելու թուրքական հովանավորությունը վայելող Ադրբեջանի ագրեսիայի դեմ: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է հունահայ քաղաքացի և անանուն մնալ ցանկացող մեկը:
Նրանք ասել են, որ Հայաստան մեկնող առաջին խումբը կազմված է 80 քաղաքացուց, որոնցից 50-ը հունաստանաբնակ հայեր են, իսկ 30-ը` էթնիկ հույներ: Ըստ նրանց՝ բոլորն եկել են ամբողջ Հունաստանից՝ Աթենքից, Թեսալոնիկից, Չալքիդիից, Կրետեից և Թհեսալիից:
Ազգությամբ հայ Իակովոս Ստամատիադիսը և անանուն քաղաքացին նշել են, որ իրենք չեն կարող նստել Հունաստանում և հետևել, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքում ու չկռվել:
«Ես կգնամ Հայաստան՝ աջակցելու իմ երկրին և կռվելու եմ: Իմ երկիրն ամեն ինչից վեր է»,- ասել է 30-ամյա քաղաքացին՝ ընդգծելով,որ Հունաստանը պետք է իր աջակցությունը հայտնի Հայաստանին. «Ես ունեմ հույն ընկերներ, ապրում եմ Հունաստանում: Գիտեմ, որ հույները մեզ հետ են: Հույները ցանկանում են գնալ Հայաստան և կռվել»: