|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքական ռազմարդյունաբերությունը կարող է արտոնյալ ֆինանսավորում ստանալ ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում ԵՄ վարկերի հսկայական փաթեթից՝ լայնորեն գովազդված 800 միլիարդանոց պաշտպանական փաթեթի շրջանակներում։ Վերջերս թւրքերը ձեռք են բերել իտալական Piaggio Aerospace ընկերությունը, ինչը թույլ կտա շրջանցելով պատժամիջոցների մնացորդային սահմանափակումները՝ նույն անօդաչուների հավաքումը կազմակերպել երկու երկրների տարածքում։ Դա նշանակում է, որ հույները, որպես հարկատուներ (քանի որ Բրյուսելը միջոցներ է ստանում անդամ երկրներից), ըստ էության կաջակցեն թուրքական պաշտպանական արդյունաբերությանը, որը, ըստ հունական եւ կիպրական լրատվամիջոցների, «այնուհետեւ կկարողանա լրացուցիչ ռեսուրսներ օգտագործել մեր դեմ սպառնալիքն ուժեղացնելու համար»։
Դա մանրամասն բացատրել է Գերմանիայի նորաթուխ կանցլեր Մերցը Հունաստանի վարչապետ Միցոտակիսին մայիսի կեսերին՝ հայտարարելով, որ «հաշվի առնելով թուրքական պաշտպնական արդյունաբերության մասշտաբները եւ Թուրքիայի զինված ուժերի չափերը՝ այն Եվրոպայի վերազինման ծրագրից հանելը իմաստ չունի։ Առավել եւս, որ Եվրոպային, ամենայն հավանականությամբ, պետք կգա Էրդողանը, եթե ստիպված լինի զորքեր ուղարկել Ուկրաինա ամերիկացիների փոխարեն»։ Ընդհանուր առմամբ, «Թուրքիան ՆԱՏՕ-ի չափազանց կարեւոր գործընկերն է։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պահպանեմ եւ ընդլայնեմ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները»։
Ըստ հունական լրատվամիջոցների՝ Աթենքը եւ Նիկոսիան, փաստացի բողոքի հնարավորություն չունեն, քանի որ սպառազինության ընտրությունը որոշվելու է ԵՄ հատուկ մեծամասնության կողմից: Իսկ Թուրքիան ձգտում է մասնակցել եվրպական զենքի ծրագրերին, քանի որ թուրքական պաշտպանական ընկերւոթյունները բավական լուրջ փորձ են ձեռք բերել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արտադրության մասով։ Անկարայում անհիմն չեն համարում, որ իրենք ի վիճակի են իրենց համար շահավետորեն ամրապնդել Եվրոպական պաշտպանությունը սպառազինության բազմաթիվ համակարգերի զանգվածային արտադրության հաշվին, հետեւաբար՝ բազմամիլիարդանոց բյուջեների մասնաբաժին ստանալ։
Հարվածային անօդաչու թռչող սարքերը, զինամթերքը, անձնակազմի տեղափոխման համար զրահապատ մեքենաները, զրահապատ մարտական մեքենաները, մասամբ՝ ոչ հենակետային մոտորանվակները եւ հրթիռային տեխնոլոգիաները կարելի է դասել այն զինատեսակների եւ ռազմական տեխնիկայի շարքին, որոնց մշակման եւ սերիական արտադրության մեջ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը լուրջ հաջողությունների է հասել, հատկապես ավելի ցածր գնի, բարձր եւ արագ արտադրական հզորությունների շնորհիվ։ Օրինակ, թուրքական ընկերությունները կարող են տարեկան արտադրել առնվազն 6000 զրահապատ մեքենա, նըդ որում՝ տնտեսական խնդիրները հազիվ թե էական բացասական ազդեցություն ունենան թուրքկան պաշտպանական արդյունաբերության հնարավորությունների վրա։
Սա էլ ավելի է նպաստում Աթենքի եւ Անկարայի միջեւ առճակատման նոր փուլին։ Այսպես, Հունաստանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Հոոպիսը այս տարվա ապրիլի կեսերին Դելֆյան տնտեսական ֆորումում հայտարարեց՝ երկրի զինված ուժերը «պատրաստ են անհապաղ միջամտել իրավիճակին, ցանկացած պահի եւ ցանկացած վայրում»։ «Թուրքիան դեռեւս սպառնալիք է ներկայացնում Հունաստանի համար», քանի որ արեւելյան հարեւանին անվանում են «օկուպացնող տերություն», որը 1974 թ-ին անջատել է Հյուսիսային Կիպրոսը, ապա այնտեղ հռչակել խամաճիկ «հանրապետություն»։ Անհանգստացած Հուպիսը նաեւ նշել է․ «Թուրքիան հետապնդում է ռեւիզիոնիստական մարտավարություն, իսկ հույն քաղաքացիները պետք է իրենց անվտանգ զգան՝ չնայած Թուրքիայի սադրիչ հռետորաբանությանը»։ Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետության փորձագիտական համայնքում տարածված է այն կարծիքը, որ թուրքական քաղաքականությունը պայմանավորված է ոչ միայն Կիպրոսի խնդրով եւ Եգեյան ծովի նկատմամբ պահանջներով, որտեղ նավթի եւ գազի պաշարները ուսումնասիրվել են դեռեւս 1970-ականներին, այլեւ հին «դժգոհությամբ»՝ կապված 1947 թ-ին Հունատանին Եգեյան ծովի հարավային մասում գտնվող Դոդեկանեսյան կղզիների փոխանցման հետ, որոնք Իտալիան գրավել էր Օսմանյան Թուրքիայից դեռեւս 1913 թ-ին: Միայն 1945 թ-ի փետրվարին պաշտոնապես պատերազմ հայտարարելով հոգեվարքի մեջ նացիստական Գերմանիային՝ աթաթուրքի ժառանգները պահանջեներ ներկայացրեցին այս կղզեխմբի նկատմամբ եւ մինչ օրս շատ դժգոհ են այն փաստից, որ Եգեյան եւ Միջերկրական ծովերի հատման տարածքը պատկանում է հույներին:
Հարեւանների միջեւ թշնամանքը դրսեւորվում է տարբեր ձեւերով: Այսպես, Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ արտահայտություններով դատապարտել է մայիսի 19-ին Հունաստանում եւ Կիպրոսի Հանրապետությունում Օսմանյան Կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումները։ Մինչ այժմ Պոնտոսի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Հունաստանի, Հայաստանի, Կիպրոսի Հանրապետության, Շվեդիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Իսլանդիայի եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս դաշնային նահանգի (Սիդնեյ) կողմից:
Ուշադրություն է հրավիրում այն փաստը, որ հույն-թուրքական հակասոությունների նոր պոռթկումը համընկել է մայիսի 21-ին Էրդողանի ավանդական հայտարարության հետ՝ նվիրված Կովկասյան պատերազմի վերջին փուլում Ռուսական կայսրությունում, այսպես կոչված, չերքեզների ցեղասպանության հերթական օրվան, որն ուղեկցվել էր Լոնդոնի, Փարիզի եւ Կոստանդնուպոլսի ակտիվ միջամտությամբ նոր միացված երկրամասի գործերին (Տես, օրինակ՝ Գատագովա Լ., Տրեպավլով Վ. «Անփոխարինելի պայման այս պատերազմի ավարտի համար»։ Չերքեզների վերաբնակեցումը Օսմանյան կայսրություն / ժողովածուում՝ «Ցեղային լեռների ամբոխի առջեւ»։ Ռուսաստանի պատմության եւ քաղքականության խնդրահարույց հարցեր Կովկասում (18-19-րդ դարեր)։ Մ: 2019, Էջ 79-136։): Շատ բնորոշ է նաեւ կառավարության առաջատար Anadolu լրատվական գործակալության բացահայտ ռուսատյաց տեքստը նույն օրը․ «Չերքեզների իրենց հայրենիքից՝ Կովկասից, անօրինական եւ անմարդկային տեղահանության 161-րդ տարելիցի առթիվ մաղթում եմ Ամենակարողի ողորմածությունը նրանց, ովքեր զոհվեցին, եւ կիսում եմ եղբայրական ժողովրդի աննկարագրելի ցավը»։ «161 տարի է անցել այն օրվանից, երբ ցարական Ռուսաստանը գրավեց Կովկասը, որը նա համարում էր ռազմավարական կարեւորություն։ Կովկասյան-ռուսական ցարական պատերազմը, որը սկսվել է 1556ին՝ Հյուսիսային Կովկասը գրավելու նպատակով, շարունակվել է 308 տարի։ Ռուսները, որոնք առաջ շարժվեցին դեպի Կովկասյան լեռները՝ ոչնչացնելով չերքեզներին, ստիպեցին հանձնվածներին կամ միանալ ցարական բանակին, կամ արտագաղթել։ 1864ի մայիսի 21-ից սկսած չերքեզական համայնքները ենթարկվել են տեղահանման աշխարհի տարբեր մասեր, առաջին հերթին՝ Օսմանյան պետություն։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ մեկ ամսվա ընթացքում արտաքսվել է մոտ 1,5 մլն չերքեզ։ Նրանցից մոտ 500 հազարը մահացել են ճանապարհի ծանր պայմաններից, համաճարակներից եւ սովից»։
2017 թ-ին Էսքիշեհիրում բացվեց կովկասյան պատերազմում ընկած չերքեզների հուշարձանը, որի ժամկետները թուրք հեղինակների հրապարակումներում հիմնովին հետաձգվում են, չնայած ոչ այնքան աննկատ, որքան դա անում է Anadolu գործակալությունը: Հիշեցնենք՝ Աստրախանի գրավումը 1556 թ-ին մոսկովյան ինքնիշխան զորքերի կողմից նշանակում էր ամբողջ Վոլգայի շրջանի բռնակցման ավարտը եւ կազակների հայտնվելը Թերեքում։ Հենց այդ տարվա հիշատակմամբ՝ որպես Կովկասյան պատերազմի սկիզբ, նեոօսմանիզմի գաղափարախոսները փորձում են ապացուցել, որ Ռուսաստանը «գաղութային քաղաքականություն» է վարել ոչ միայն Հյուսիսային Կովկասի, այլեւ միջին եւ ստորին Վոլգայի ժողովուրդների նկատմամբ։ Փորձելով ակտիվորեն պարտադրել հետխորհրդային երկրների եւ Ռուսաստանի թյուրքական շրջանների բնակիչներին «ռուսական օկուպացիայի» մասին պատմվածքներ՝ Բարձր Դռան ժառանգները դրանք հակադրվում են Օսմանյան խալիֆների «բարենպաստ» ազդեցությանը։ Թուրքական քարոզչական ալիքի կողմից 1552ին Կազանի գրավման լուսաբանումը բավականին բացահայտիչ է եւ հեռու է այս տեսակի միակ օրինակից։
Ակներեւ է՝ տեղեկատվության կանխամտածված մատուցմամբ եւ պատմական փաստերի կամայական մանիպուլյացիայով կեղծ քարոզչական կոնստրուկցիա է կերտվում «Ռուսաստանի՝ դարավոր կեղեքիչի» մասին՝ անկախ դարաշրջանից, գերիշխող գաղափարախոսությունից կամ քաղաքական կարգից։ Ինչպես 1990-ականների սկզբին հարեւանները փորձում են Ռուսաստանին մատնանշել, թե ինչպես պետք է մեկնաբանել այս կամ այն պատմական փաստերը՝ ակնհայտ քաղաքական նկատառումով։ Կարելի է վստահորեն ենթադրել՝ թուրքերի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած անբարյացակամ գործողություն, ըստ սահմանման, Բրյուսելում կհանդիպի ամենաջերմ հետաքրքրության։
Դմիտրի Նեֆյոդով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի