|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունաստանի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո Հայաստանը դեկտեմբերի 12-ին Հունաստանից հումանիտար օգնություն կստանա: Այս մասին տեղեկացնում է «Greekcitytimes»-ը: Հունաստանի ԱԳՆ-ի Միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, որպես մարդասիրական առաքելության մաս, օգնությունը կհասցնի Հայաստան: Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը, Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանության օժանդակությամբ օգնություն են հավաքել ղարաբաղյան պատերազմից տուժածների համար:
Ազգային պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ տրամադրվել է ինքնաթիռ հումանիտար օգնությունը Հայաստան հասցնելու համար: Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ: Օգնությունը հավաքագրելու գործում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերն ու հույները: Աշխատանքները համակարգում է Միջազգային զարգացման համագործակցության ծառայության ղեկավարը, որն էլ օգնությունը կհասցնի Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչներին: