|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իտալիայի ԱԳՆ ղեկավար Էնցո Մոավերո Միլանեզին հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնի ընդունել հերթական միգրանտներին: Այդ մասին նա ասել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Իոահիմ Բրուջինսկիի հետ հանդիպումից հետո:
«Եվրոպայում առաջարկներ են հնչում մաքսանենգների, ոչ կառավարական կազմակերպությունների կողմից փոխադրվող միգրանտներին ընդունելու մասին: Դա մեծ խնդիր է: Օրինակ` այսօր Իտալիայում ձերբակալվել են Հյուսիսային Աֆրիկայից մի քանի անձինք: Նրանցից մեկը մեղադրվում է ահաբեկչության մեջ»,- ասել է պաշտոնյան: