|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մամլո ասուլիսի ժամանակ Պետքարտուղարության մամլո խոսնակ Ռոբերթ Փալլադինոն Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ նշել է. «Մենք արդեն տեսել ենք բողոքարկումների վերաբերյալ նորությունները: Արդար և ազատ ընտրությունները, ժողովրդավարության կարևոր տարրերից մեկն է: Ներառյալ նաև դրա օրինական արդյունքները ընդունելը: Այդ իմաստով երկարատև և վստահելի ընտրական ավանդույթ ունեցող Թուրքիայից ավելին չենք սպասում»:
ԱՄՆ պերտքարտուղարության մամլո խոսնակի հայտարարությանը հակադարձել է Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Համի Աքսոյը. «Ոչ մի երկիր իրավունք չունի հակաժողովրդավարական և հակաօրինական մեթոդներով խառնցվել մի այլ երկրի ընտրության արդյունքներին: Հակաժողովրդավարական մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող ստվեր գցել Թուրքիայի ժողովրդավարության վրա». – Աքսոյի խոսքերն է մեջբերում sozcu.com.tr կայքը:
Նշենք, որ չնայած իշխող Արդարություն և զարգացում կուսակցության վստահ հաղթանակին ընդդիմության նկատմամբ, այնուհանդերձ Էրդողանի կուսակցությունը ընտրությունների արդյունքում կորցրեց Թուրքիայի 6 խոշոր քաղաքներից 5-ը, այդ թվում Ստամբուլը, ինչից հետո ԱԶԿ-ն բողոքարկց ընտրության արդյունքները և պահանջել վերահաշվարկ: