Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը հավանություն է տվել Ստամբուլի ջրանցքի շինարարության ծրագրին, որը կգործի Բոսֆորին զուգահեռ՝ միացնելով Սև և Մարմարա ծովերը:
Նախարար Մուրաթ Քուրումի խոսքով՝ գերատեսչությունը որոշում է կայացրել բոլոր հարցերն ու առարկությունները քննելուց հետո:
Ստամբուլի ջրանցքը իշխանության և ընդդիմության դիմակայության առանցքային թեմաներից է: Հատկապես Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունից է, կտրականապես դեմ է այս նախագծի իրականացմանը՝ պնդելով, որ դա ավելի շատ կվնասի քաղաքին, քան օգուտ կտա: Երկրաբաններն ահազանգում են, որ արհեստականորեն ստեղծված ջրանցքը մեծ սեյսմիկ վտանգ կստեղծի առանց այդ էլ երկրաշարժի գոտում գտնվող բազմամիլիոնանոց Ստամբուլի համար։
Թուրքական իշխանությունները կարծում են, որ ջրանցքը լրացուցիչ եկամուտ կբերի երկրի գանձապետարան: Ակնկալվող եկամուտը տարեկան 6 միլիարդ դոլար է:
Այս հարցում կա նաև քաղաքական բաղադրիչ: Հոռետեսները կարծում են, որ կապուղու առաջացման հետ մեկտեղ կարող են առաջանալ նոր պայմաններ, որոնց համաձայն՝ թուրքական կողմը կարող է առաջարկել վերանայել Մոնտրյոյի կոնվենցիան:
Հիշեցնենք, որ Մոնտրյոյի կոնվենցիայով սահմանվում են սևծովյան պետությունների, Թուրքիայի և այլ պետությունների կողմից Բոսֆորի նեղուցը շահագործելու կանոնները։