Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Չեխիայի իշխանությունը որոշել է թուլացնել երկրում կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված միջոցառումները՝ հունիսի 8-ից թույլ տալով մինչև 500 քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումները. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխի հայտարարությունը:
Ըստ Վոյտեխի՝ նման միջոցառումների ժամանակ և այլ հանրային վայրերում երկրի բոլոր բնակիչների համար դիմակներ կրելը դեռևս պարտադիր է մնում, բացի լողափերից և լողավազաններից։:
Բացի այդ, հանրապետության կինոթատրոնների և թատրոնների այցելուներն այլևս պարտավոր չեն միմյանց միջև 2 մետր հեռավորություն պահպանել: Այս օրենքը հունիսի 8-ից կտարածվի նաև ռեստորանների և սրճարանների այցելուների վրա․ նրանք կկարողանան ավելի մոտ նստել միմյանց։
Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տվյալների, Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 9609 մարդ, նրանցից մահացել է 327-ը, 6,890 մարդ ապաքինվել է։