Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում հրապարակում էր արել՝ մասնավորապես նշելով․ «Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։ Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»։
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 365news.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե ստեղծված իրավիճակը նեղ քաղաքական շահից ելնելով ես գնահատում, ապա նմանատիպ հայտարարությունները կարող էին նպատակահարմար լինել, մինչդեռ այս ամենն առարկայական գնահատման տեսանկյան հետ ընդհանրապես կապ չունի և որևէ կերպ չի կարող հիմնավոր լինել։
«Առարկայական գնահատման տեսանկյունից նախարարի արած հայտարարությունները չեն կարող որևէ հիմնավորում ունենալ երկու հիմնական պատճառով՝ նախ տնտեսության ի՞նչ վերականգնման մասին է խոսքը, եթե նույնիսկ այսօրվա առկա վիճակագրությամբ մենք ունենք տնտեսական ատիվության շարունակվող նվազում, այսինքն՝ հունվար-փետրվար ամիսներին, ի համեմատություն նախորդ տարվա տվյալ ժամանակահատվածի, տնտեսական ակտիվությունը նվազել է 6․7 տոկոսով։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա այն արդեն դարձել է «վտանգավոր»։ Միայն մեկ օրինակով էլ դա պարզ է։ Օրինակ՝ միջին աշխատավարձն այս տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, նվազել էր 3․8 տոկոսով, փետրվարին ընդամենն աճել է 0․8 տոկոսով, բայց Վիճակագրական կոմիտեի տվյալներում տրված էր, որ հունվար-փետրվարին միջին աշխատավարձն աճել է 0․7-0․8 տոկոսով։ Անհասկանալի է՝ ո՞նց կարող է մեկ ամսվա 3․8 տոկոս նվազման դեպքում, հաջորդ ամսվա չնչին աճի հաշվին, որը նույնիսկ 1 տոկոս էլ չի կազմում, նշել, որ երկու ամիսներին միջին աշխատավարձն աճել է»,- մանրամասնեց տնտեսագետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում