|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկել է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները, համաձայն որի՝ այս տարվա 8 ամսվա ընթացքում տնտեսական ակտիվությունը նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով 4,9 տոկոս։ Այս մասին տեղեկություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
«Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն։
Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ նվազել է աճի տեմպը։
Պաշտոնական վիճակագրությունն ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է, և գրանցված ցուցանիշներն ունեն իներցիոն բնույթ՝ հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային տվյալները»,- նշել է տնտեսագետը։
