Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 18-ին դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի նոր կառավարության անդամների հետ հանդիպումների շարքում առաջինը տեսակցեց էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ:
Հանդիպումն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում, ուր դեսպանը Հայաստանի կառավարության անունից շնորհավորեց ռումինահայ նախարարին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ Ոսկանյանն իր այս կարեւոր դիրքում կնպաստի հայ-ռումինական միջպետական կապերի առավել զարգացմանը եւ խորացմանը. հայտնում են ԱԳՆ-ից:
Երկու երկրների միջեւ գրանցված տնտեսական ակտիվությունը գնահատելով ոչ բավարար եւ առկա հնարավորություններից ցածր, զրուցակիցները նախանշեցին փոխգործակցության խթանմանն ուղղված լրացուցիչ քայլերը, մասնավորապես, Միջկառավարական հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների ակտիվացում, Զարգացման Հայկական գործակալության եւ Ռումինիայի առեւտրի եւ օտարերկրյա ներդրումների զարգացման կենտրոնի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրում, առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության խրախուսում, բիզնես ֆորումների անցկացում, ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին փոխադարձ մասնակցություն, հնարավոր փոխադարձ ներդրումների հայտնաբերում եւ խրախուսում: