կարևոր
3442 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-28 20:45
Աշխարհ

Փոխառությունների արժեքը կշարունակի աճել, նույնիսկ եթե տնտեսական ակտիվությունը դանդաղի․ ԵԿԲ

Փոխառությունների արժեքը կշարունակի աճել, նույնիսկ եթե տնտեսական ակտիվությունը դանդաղի․ ԵԿԲ

Փոխառությունների արժեքը կշարունակի աճել, նույնիսկ եթե տնտեսական ակտիվությունը դանդաղի ռեկորդային գնաճի պատճառով: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, հայտնում է Bloomberg-ը։

Նրա խոսքով՝ բարձր անորոշությունը, ավելի խիստ ֆինանսական պայմանները եւ ավելի թույլ համաշխարհային պահանջարկն ազդում են աճի վրա, որն «ինչպես ակնկալվում է, կշարունակի թուլանալ մինչեւ այս տարվա վերջը եւ հաջորդ տարվա սկզբը»:

Միեւնույն ժամանակ, «մենք ձգտում ենք նվազեցնել գնաճը մինչեւ մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշ եւ հաստատակամ ենք դրա համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել»,- ասել է Լագարդը: «Մենք ակնկալում ենք տոկոսադրույքների հետագա բարձրացում մինչեւ այն մակարդակներ, որոնք անհրաժեշտ են գնաճը ժամանակին 2 տոկոսի մեր միջնաժամկետ նպատակակետին վերադարձնելու համար»:

Ներդրողները նշաններ են փնտրում, որ ԵԿԲ-ի ախորժակը տոկոսադրույքների հսկա բարձրացումների համար կարող է թուլանալ իր պատմության մեջ փոխառության ծախսերի ամենաագրեսիվ աճից հետո, եւ որ եվրոգոտին, որի մեջ մտնում են 19 երկրներ, պատրաստվում է ռեցեսիայի:

Կառավարման խորհրդի որոշ անդամներ արդեն կոչ են արել ավելի դանդաղ տեմպերի, հատկապես, երբ վերջին ճգնաժամերի ժամանակ գնված մոտ 5 տրիլիոն եվրոյի պարտատոմսերը դուրս գրելու ծրագրերը մեկտեղվում են:

Մյուսները, սակայն, աճի դանդաղեցման համար առանձնահատուկ հնարավորություններ չեն տեսնում, քանի որ գնաճը ավելի քան հինգ անգամ գերազանցում է 2 տոկոսի նպատակային ցուցանիշը: Նիդեռլանդների կենտրոնական բանկի ղեկավար Կլաաս Կնոտը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի «ձգձգվող ժամանակաշրջանի», որի ընթացքում ԵԿԲ-ն գնաճը կվերադարձնի թիրախային մակարդակին: