Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Արցախի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մարտի երկրորդ տասնօրյակում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրելու առաջարկով:
«Սլավոնական մեծ պատերազմի ժամանակահատվածում, երբ աշխարհի ուշադրությունը բևեռված է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, ռիսկերը շատ մեծ են, որ Ադրբեջանը կարող է, եթե ոչ լայնածավալ, ապա գոնե սադրիչ գործողություններ ձեռնարկել ՀՀ-ի և Արցախի դեմ։ Պատահական չէ, որ նույն օրերին ադրբեջանական ելուզակները բարձրախոսով պարտադրում էին Արցախի հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել տարածքը։ Այս պայմաններում տեղին է հիշել, որ ՀՀ ԱԺ –ի և ԱՀ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որի անհատական կազմը ձևավորվել էր դեռևս 2021 թ հոկտեմբերի 25-ին, մինչ այժմ նիստ չի հրավիրել։
Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություննները դիմել են ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջևհամագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ սույն թվականի մարտի երկրորդ տասնօրյակում հրավիրել հանձնաժողովի նիստ։ Հույս ունեմ, որ այս նիստի հրավերքը չի արժանանա այն նույն ճակատագրին, ինչին արժանացավ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելը, ինչպես նաև՝ Շուշիի հռչակագրի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելը և սա չի դիտվի քաղաքական մեծամասնության կողմից որպես հայ-թուրքական սիրախաղը արցախյան հարցով կտրելու ընդդիմության դավադրություն»,֊ ԱԺ հայտարարությունների ժամին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ անցյալ շաբաթ նույն պահանջով Արցախի ԱԺ նախագահին են դիմել նաև Արցախի ԱԺ-ի երեք ընդդիմադիր խմբակցությունները։