|
Փոխարժեքներ
04 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երկուշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ասել է, որ ցանկանում է, որ օտարերկրյա վարձկանները լքեն Լիբիան. հայտնում է Reuters- ը:
«Մենք պայմանավորվեցինք աշխատել այս ուղղությամբ: Դա կախված է ոչ միայն մեզանից՝ երկուսից: Բայց կարող եմ ձեզ ասել, որ նախագահ Էրդողանը մեր հանդիպման ժամանակ հաստատել է իր ցանկությունը, որ Լիբիայի տարածքում գործող օտարերկրյա վարձկաններն ու աշխարհազորայինները հնարավորինս շուտ լքեն երկիրը»,- գագաթնաժողովի ավարտին լրագրողներին ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը առաջինն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու երկրների միջև լարվածություն և տարաձայնություններ սկսվեցին մի շարք հարցերի շուրջ՝ սկսած Թուրքիայի և Հունաստանի միջև Արևելյան Միջերկրականում վեճից մինչև Սիրիայի և Լիբիայի հակամարտությունները: