կարևոր
3052 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-03-16 20:35
Աշխարհ

Վրեժի կշեռքը կկշռի նրանց, ովքեր դավաճանել են իրենց հողն ու ազգը. Թեհլիրյանի գործողության 104-ամյակը Մարսելում

Երբ աշխարհը լռեց, Թեհլիրյանը գործեց։ Այսօր մեզ էլ են փորձում լռեցնել, բայց մենք չենք խոնարհվի։ Դավաճանները թո՛ղ չուրախանան. արդարության օրը անխուսափելի է։ Մենք կա՛նք և կլինե՛նք Հայ Յեղափոխական Դաշնակցություն։

Երեկ՝ Մարսելի Բոմոն թաղամասում տեղի ունեցավ ազգային վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի արդարադատության գործողության 104-րդ տարելիցին նուիրված ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական միության կազմակերպած ամենամյա միջոցառումը։

Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ Ֆրանսիայի սենատոր, քաղաքական գործիչ Վալերի Բուայեն, շեշտելով, որ տարածաշրջանի մշակութային բազմազանությունն է վտանգված. «Մենք չենք կարող անտարբեր մնալ Բաքվի բանտերում պահվող, ժամանակին իրանց Արցախի դաշնակիցն ու պաշտպանը հայտարարողների կողմից լքված, հայ պատանդների ճակատագրի հանդեպ,- ասաց նա։ Ռուբեն Վարդանյանը արդեն 23 օր է հացադուլի մեջ է և դարձել է այս տառապանքի խորհրդանիշը։ Մյուսները, ինչպիսիք են Դավիթ Բաբայանը և Բակո Սահակյանը, ենթարկվում են անասելի դաժան պայմաններում պահվելուն։ Այս անարդարության առջև մենք սուրբ պարտավորություն ունենք լինել հիշողության և ճշմարտության պահապանները։ 1915 թվականից ի վեր հալածանքները չեն դադարել։ Այսօր ևս, մի ամբողջ ժողովուրդ լռեցված է կոռումպացված և հզոր թուրք-ադրբեջանական դաշինքի սպառնալիքի ներքո։ Բայց ճշմարտությունը չի կորչի։ Առանց արդարության չկա ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ ազատություն։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի ճնշվածների ձայնը լսելի դառնա, և արդարությունը հաղթանակի», եզրափակեց Վալերի Բուայեն։

Հրայր Մարուխյան կոմիտեության անունից խոսք առավ Քրիս Չոփուրյանը, նույնպես ընդգծելով, որ այսօր այստեղ մենք չենք հավաքվել միայն Թեհլիրյանի հիշատակի համար։ Մենք այստեղ ենք ճշմարտության լույսը վերստին վառելու համար։ Մենք այստեղ ենք՝ փառաբանելու Սողոմոն Թեհլիրյանի վեհանձնությունը. մարդու, որը 1921թ մարտի 15-ին, Բեռլինի սրտում, իրագործեց պատմության արդարության դատավճիռը՝ տապալելով Թալեաթ փաշային, երբ ողջ աշխարհը մեղսակցորեն լռում էր հայոց Ցեղասպանության առջև։ Մեկ ու կես միլիոն անմեղ հայոց զավակներ անասելի տանջանքների մատնվեցին։ Սպանվեցին, խաչվեցին, անարգվեցին… Եվ աշխարհը քար լռությամբ ընդունեց այդ ոճիրը։ Բայց գտնվեց մի մարդ, որի ձեռքով ճեղքվեց այդ լռության պատը։ Այդ մարդն էր Սողոմոն Թեհլիրյանը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը խորհեց, վճռեց, և հանձնեց նրան այս սրբազան առաքելությունը։ Առաքելություն, որ, վեց տարի անց, վերականգնեց հայ ժողովրդի ոտնակոխ եղած պատիվն ու արդարությունը։ Երբ աշխարհը մատնված էր քաղաքական հաշիվների կարգավորմանը, երբ մեծ պետությունները ուրանում էին մարդկային իրավունքները՝ անձնական շահերին ընդառաջ, Թեհլիրյանն ի ցույց դրեց, որ հայ ազգի ցասումը չի կարող առևտրի առարկա դառնալ։ «Ինչպես որ ըսավ Թեհլիրեանը «Ես մարդ սպանեցի, բայց ոճրագործ չեմ»։ Այն ատեն փորձեցին ոճրագործ ընել Սողոմոն Թեհլիրյանին, ինչպես որ այսօր կ’ըսեն Դաշնակցությունը սիրված չէ եւ կը փորձեն Դաշնակցությունը քարկոծել, միայն որովհետեւ հայոց իրավունքները կը պաշտպանենք եւ որովհետեւ միջազգային ալիքին չենք հետեւիր։ Վնաս չունի։ Այն ատեն ալ Թեհլիրյանին դեմ շատերը ելան եւ ոճրագործ հանեցին, նույնիսկ եթե մի քանի տարի վերջ եւ մինչեւ հիմա կը հպարտանան իրմով եւ իրենց հերոսը կ’ընեն եւ ձեւակերպություններ կ’ընեն։ Այո, թերեւս խենթեր ենք. դեռ հայ Յեղափոխական Դաշնակցություն ենք, որովհետեւ հակահեղափոխականությունը ամեն մարդու չէ։ Իրենք ալիքին հետը կը քալեն ինչպես հիմակվան Հայաստանի իշխանությունը եւ մենք կը մնանք հեղափոխականները Թեհլիրյանի ոգիով։ Այսօր չենք հիշեր միայն Սողոմոն Թեհլիրյանին եւ «Հատուկ Գործ»ը, բայց նաեւ կը հիշեցնենք բոլոր աշխարհին թեհլիրյանին ոգին։ Այո, ձեւերը փոխվեցան, բայց ոգին նույնը կը մնա։ Թերեւս թշնամիները եւ դժբախտաբար դավաճան խամաճիկները հանգիստ են որ դարը փոխվեցավ եւ ձեւերը նույնը չեն ալ բայց մեր պարտականությունն է ասոնց հիշեցնենք ամեն օր որ Թեհլիրյանի ոգին դեռ մեր մեջն է, շատ պզտիկ, եւ օրը պիտի գա եւ այս քարը պիտի իյնա ինչպես որ ուրիշներուն կարգը եկավ հիմա… Այս խամաճիկները, որ դավաճանեցին հայ ազգը եւ հայրենիքը կարծելով որ աշխարհը պիտի իշխեն։ Արցախը հանձնեցին, 120,000 հոգիի տեղափոխվելուն մասնակցեցան, թշնամին հետ ձեռնվեցան, թրքական մամուլը ընդունեցին, եւ ահավասիկ երեկ ստորագրեցին խաղաղության պայմանագիրը թշնամիին հետ… ասոնց ալ օրը պիտի գա ընկերներ։ Մենք ալիքին չենք հետեւիր։ Մենք հայոց իրավունքներուն կը հետեւինք եւ կըպաշտպանենք։ Եւ կը մնանք Հայ Յեղափոխական Դաշնակցություն»։

Հիշեցնենք, որ Մարսելում Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանի գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է, ով և նվիրաբերել է արձանը քաղաքին։ Կիսանդրին զետեղվել է 2024 թ Մարտի 15-ին, Մարսելի հայաբնակ Բոմոն թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մի քանի քայլ հեռավորության վրա՝ Լուի Պաստորի անունը կրող հրապարակում։