կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-19 20:42
Քաղաքական

Ձեզ չի արդարացնի «հրաման են տվել՝ կատարել եմ» հայտնի պատճառաբանությունը. պահեստազորի սպաների կոչը

Ձեզ չի արդարացնի «հրաման են տվել՝ կատարել եմ» հայտնի պատճառաբանությունը. պահեստազորի սպաների կոչը

«Հայրենակիցներ, օրենքով սահմանված լռության օրը խախտված է։ Կանխազգալով ընտրության արդյունքները՝ հոգեվարքի մեջ գտնվող նիկոլական իշխանությունն անցել է բացահայտ անօրենությունների։ Մեկ օր առաջ ռեժիմի զոհը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն էր, այսօր արդեն զանգվածային տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի դեմ։  Այս  մսաին հայտարարություն են տարածել պահեստազորի սպաների 2 միություն:

«Հայրենակիցներ, օրենքով սահմանված լռության օրը խախտված է։ Կանխազգալով ընտրության արդյունքները՝ հոգեվարքի մեջ գտնվող նիկոլական իշխանությունն անցել է բացահայտ անօրենությունների։ Մեկ օր առաջ ռեժիմի զոհը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն էր, այսօր արդեն զանգվածային տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի դեմ։

Ցավալի է, որ իշխանությունների ձեռքին կույր գործիքի են վերածվել երկրի ուժայինները։ Մենք ասում ենք՝ մի կանգնեք երկիրը քաղաքացիական բախումների տանող, վարչապետի աթոռին կառչած կապիտուլյանտի կողքին՝ դա ձեզ սազական չէ, մի եղեք նրա հլու կամակատարը։ Հիշեք, որ անօրինական հրամանները ենթակա չեն կատարման, և Ձեզ չի արդարացնի «հրաման են տվել՝ կատարել եմ» հայտնի պատճառաբանությունը։

Ի վերջո գիտակցեք՝ հունիսի 21-ին երկրում տեղի է ունենալու իշխանափոխություն, և Դուք պատասխանատու եք լինելու Ձեր յուրաքանչյուր գործողության համար։ Հավատացեք, որ Նիկոլն ու իր խունտան ի զորու չեն լինելու պաշտպանել Ձեզ՝ ունակ չեն դրան, և հնարավոր բոլոր միջոցներով փորձելու են իրենց հեռու պահել Ձեր այսօրվա քայլերից։

Մտածեք նաև Ձեր ընտանիքների պատվի ու արժանապատվության, Ձեր երեխաների աչքերի մեջ նայել կարողանալու մասին։

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

«Պահեստազորի սպաների» շարժում»: