կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 11:35
Տարածաշրջան

Մեր դռները բաց են Հայաստանի համար. Չավուշօղլու

Մեր դռները բաց են Հայաստանի համար. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Ղրղզստանում ելույթ ունենալով թուրք–ղրղզական Մանաս համալսարանում շեշտել է, որ Կովկասում «երկարատև խաղաղությունը հնարավոր է»։

Անդրադառնալով վերջին պատերազմին՝ թուրք նախարարը նշել է, որ պատերազմից հետո արդեն հնարավոր է տարածաշրջանում փոխել ճակատագիրը՝ հաստատելով կայուն խաղաղություն։

«Մեր դռները, բոլորի համար՝ ներառյալ Հայաստանը, բաց են։ Հույս ունենք, որ Եվրոպայից մինչև Ասիա բոլոր ժողովուրդների երջանկության և զարգացման համար միասին կաշխատենք, քանզի համագործակցել չկարողացող սերունդը, որ ազգից էլ լինի, թանկ գին է կվճարի։ Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «բավակա՛ն է»։ Նայենք դեպի առաջ, առաջ գնանք...», – նշել է Չավուշօղլուն։